Կրակարանները (հնոցներ) ծառայում են որպես ներդիրներ բուխարիների համար, պատրաստված է թուջից (չուգուն) ներկված հրակայուն ներկով։ Կրակարանը կարելի է տեղադրել թե անկյունում և թե ուղիղ պատի դիմաց։ Կարելի է երեսպատել բնական քարով, կերամիկայով, մետաղով, գիպսստվարաթղթով և այլ։ Ունի հրակայուն ապակուց ուղիղ բացվող, հերմետիկ դռնակ որի միջոցով բարձրանում է բուխարու ջերմատվությունը` բաց բուխարու, աղյուսից բուխարու համեմատ միջինում 3 անգամ, հնարավորություն է ստեղծվում կառավարել թե էներգիան և թե այրման տևողությունը, ինչպես նաև լուծվում է անվտանգության խնդիրը, բացառելով ծխի և կայծերի սրահ թափանցումը, կրակարան մտնող օդի և դուրս եկող ծխի կարգավորիչներ, կշիռն է 120 կգ, չափսերը 693մմ լ x 670մմ բ x 436մմ խ, ծխատարի տրամագիծը 200 մմ։