Արտադրում ենք ստանդարտ չափսերի, նաև ըստ պատվերի լաբորատոր քարշիչ պահարաններ։ Պատրաստված են հատուկ թթվալայուն նյութերից (ապակի, ներկ, թթվալայուն քար), ռեակցիայի մեջ չմտնելու համար։ Տակի հատվածում ունի պահարան, դիմայինում բարձրացող ապակյա հատված, հետևը և կողքերը ապակեպատ են, կարող է լինել մետաղական։ Ունի լույս, հոսանքի կետ, ցանկության դեպքում փոքր լվացարան, ծորակով։ Հիմնականում օգտագործվում է ախտորոշիչ կենտրոնների, ուսումնական հաստատությունների, քիմիական և այլ լաբորատորիաներում ։