+374 94 99 44 99

Բուխարի երեք ապակիով

Բուխարին տեղադրված է սրահի կենտրոնում, երեք ապակիով կրակարանի շնորհիվ կրակը երևում է սրահի բոլոր հատվածներից։ Կրակարանը ( топка ) ունի վերև բարձրացող, հրակայուն ապակուց դռնակ, բարձր ջերմատվություն ( մինչև 82% ), քիչ վառելիքով ավելի շատ ջերմություն, ավելի երկար կրակի այրման տևողություն, օդի մուտքի կարգավորիչ, որի շնորհիվ կարելի է կարգավորել թե կրակի այրման տևողությունը և թե տված էներգիան։ Բուխարին ունի բարձր անվտանգություն, հերմետիկ դռան շնորհիվ բացառվում է կայծերի և ծխի սրահ թափանցելը։ Բուխարին պատրաստված է գրանիտից և գիպսստվարաթղթից, տակի հատվածում ունի սրահի օդի մուտքի, իսկ վերևի հատվածում արդեն բուխարուց ջերմացած տաք օդի ելքի բացվածքներ։ Կրակարանը պատրաստված է ջերմային մշակում անցած պողպատից, թուջից, հրակայուն ապակուց ( դիմանում է մինչև 800⁰), ներկված անփայլ սև հրակայուն ներկով։ Տակի հատվածում ըստ դիզայնի բնական քարից պատրաստված է Գոգ։